среда, 23 декабря 2009 г.
вторник, 1 декабря 2009 г.
вторник, 10 ноября 2009 г.
пятница, 6 ноября 2009 г.
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ`
09:13
NG NGO
No comments
Յուրաքանչյուր տարի դեկտեմբեր ամսին ամբողջ աշխարհում խոսում են ՁԻԱՀ-ի մասին, այն մասին, թե ինչպիսի սպառնալիք է հանդիսանում գլոբալ համաճարակը մարդկության գոյությանը: Կարելի է հիշել և ցավակացական վերաբերվել այն մարդկանց, ովքեր արդեն մահացել են կամ մահացու հիվանդ են, կարելի է խոսել դժբախտության մասշտաբների կամ այն մասին, որ միայն ХХ, իսկ այժմ նաև ХХI դարի չարիքը սպառնում է համայն մարդկությանը:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 1988 թ.-ի դեկտեմբերի 1-ին այն բանից հետո, երբ բոլոր երկրների առողջապահության նախարարների հանդիպման ժամանակ հնչեց սոցիալական համբերության և ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ-ի տեղեկատվության ընդլայնման մասին առաջարկը: Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ին նշվող Համաշխարհային օրը նպատակ է հետապնդում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար կիրառվող ջանքերի ամրապնդմանը:
Այս տարի լրանում է ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված 21-րդ տարին, և հատկանշական է, որ մենք ապրում ենք 21-րդ դարում:
"Նոր Սերունդ" Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ն որդեգրել է 21 x 21 կարգախոսը և կազմակերպում է հետևյալ միջոցառումների շարքը`

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և Սեռավարակաների կանխարգելմանն ուղղված սեմինար-դասընթացների կազմակերպում Շիրակի մարզի թվով 21 բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 21-ական պատանիների և երիտասարդաների համար:
- Նոյեմբերի 12-ին` "Մենք ընդդեմ ՁԻԱՀ-ի" նկարչական մրցույթի հայտարարում և դեկտեմբերի 1-ին ցուցահանդեսի կազմակերպում "Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում", որտեղ լավագույնը ճանաչված 21 նկարներ կհրատարակվեն պաստառների, բրոշյուրների և օրացույցների տեսքով:
- Ամեն օր` Անանուն խորհրդատվության կազմակերպում, պահպանակների և քսուկների տրամադրում:
- Նոյեմբերի 28-ին` "Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն"-ում:
- Նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 1-ը` ""Բարեկամ" Մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն" ՀԿ-ի հետ համատեղ քարոզչական գովազդների հեռարձակում տեղական ԶԼՄ-երով:
Posted in: Health
среда, 2 сентября 2009 г.
«Տղաները դառնում են առաջնորդ» ամառային դպրոց - 2009 - Boys Reaching Out (BRO) Summer School
07:52
NG NGO
No comments
2009թ. օգոստոս-սեպտեմբեր` իրականացվել է «Տղաները դառնում են առաջնորդ» ամառային դպրոց 2009 ծրագիրը:
ԱՄՆ Դեսպանատան Հասարակայնության Հետ կապերի բաժնի ֆինանսավորմամաբ, ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների աջակցությամբ:
Augost - September 2009: Boys Reaching Out (BRO) Summer School will be implemented, with the financial assistance of the USA Embassy Public Affairs Section and by the contribution of USA Peace Corps volunteers.

Posted in: BRO,Implemented
вторник, 18 августа 2009 г.
Եվրոմիությունը երիտասարդի աչքերով
11:25
NG NGO
No comments
Եվրամիությունը և ես
Առաջին հայացքից խոստումնալից և գրավիչ մի անվանում` “Եվրամիություն”, շատերին է շահագրգռում և կանչում դեպի իրեն: Այսօր Եվրամիությունը դարձել է շատ ու շատ պետությունների և նրանցում ապրող ժողովրդի իղձ և բաղձալի երազանք: Եվրաինտեգրումը կարծես դարձել է յուրաքանչյուր ժողովրդավար պետության առաջնային նպատակ, ուստի ռազմավարական տարբեր պլաններ կազմելուց նրանք փորձում են երբեք չմոռանալ տվյալ կարևոր փաստը:Սակայն ես ցանակնում եմ խոսել անհատի և Եվրամիության կապի մասին: Ինչ կտա ինձ Եվրամիությունը և ինչ կարող եմ շահել ես ինքս նրանից: Սրանք այն հարցերն են, որ յուրաքանչյուր երիտասարդ և ընդհանրապես յուրաքանչյուր անհատ պետք է ինքն իրեն հարցնի և փորձի գտնել դրանց պատասխանները:
Եվրամիություն, այսինքն` մեկ ընդհանուր տարածք, որտեղ գործում են միանման օրենքներ, կանոնակարգեր, ապրելաոճ: Մեկ ընհդհանուր տարածք, որտեղ գործում է նաև «4 ազատությունների սկզբունքը»` մարդկանց, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժ: Ուստիև, որպես հետևություն և ընդհանրացում բոլոր ասվածներին, կարելի է սահմանել հետևյալ կերպ` Եվրամիությունը դա մեկ ընդհանուր տարածք է, որտեղ մարդիկ ազատ են, գործում են ըստ օրենքի և կանոնակարգի, հարգում են մարդու իրավունքները և փորձում երբեք չոտնահարել դրանք, շարժվում են ժողովրդավարության սկզբունքով և ապրում առանց վախի:
Ես ինքս էլ ցանկանում եմ ապրել այնպիսի մի երկրում, որտեղ իմ իրավունքները պաշտպանված են, ապրում եմ ազատ և գործում օրենքին համաձայն: Լինելով հայ և ապրելով Հայաստանի Հանրապետությունում` ցանկանում եմ օրերից մի օր իմ հայրենիքն էլ տեսնել այդպիսին, որը հիմք կծառայի միգրացիոն հոսքերի քչացմանը և երկրի տնտեսական ու քաղաքական զարգացմանը:
Այսօր Եվրամիությունը երիտասարդության և քաղաքացիական հասարակության կայացման մի մեծ օղակ է: Նրանում ներգրավված անդամ երկրները շարժվում են ըստ միության օրենքների և դրանով իսկ հիմք դնում իրենց սեփական քաղաքակիրթ և ժամանակակից զարգացմանը` օրինակ ծառայելով մյուս երկրների համար:
Արման ՍԱՀԱԿՅԱՆ
Posted in: Implemented
воскресенье, 16 августа 2009 г.
2009 - Բնության գրկում / Having a rest in the nature
21:15
NG NGO
No comments
четверг, 13 августа 2009 г.
Ընտանիքների աջակցման ծրագիր - Family Assistants Program (FAP)
20:35
NG NGO
No comments
FAP ծրագրի շրջանակներում Գյումրու թվով 215 ընտանիքների տրամադրվեց հումանիտար օգնություն հագուստի և վերմակների տեսքով, որը ՀԿ-ին էր տրամադրել IRD միջազգային կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղը:
In frames of the FAP Project 215 families got humanitarian help (clothes, linen, etc.). The help was provided to our NGO by the Armenian branch of IRD International Organization.
In frames of the FAP Project 215 families got humanitarian help (clothes, linen, etc.). The help was provided to our NGO by the Armenian branch of IRD International Organization.
Posted in: Implemented
среда, 5 августа 2009 г.
Անգլերեն լեզվի սեմինար դասընթաց`
00:52
NG NGO
No comments
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են խորացնել իրենց անգլերեն լեզվի գիտելիքները, կարող են դիմել "Նոր Սերունդ՚" մանկապատանեկան և երիտասարդական հասարակական կազմակերպություն կամ Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն:
Հայաստան 3101, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 223/051:
Հեռ +312 30130
E-mail: newgenerationngo@gmail.comԱյս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար :Դասընթացներն անվճար են:
Հետաքրքրե՞ց.
մասնակցության համար դիմումի հայտաձևը կարող եք ստանալ ՙՆոր Սերունդ՚ մանկապատանեկան և երիտասարդական հասարակական կազմակերպու¬թյունից կամ Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնից ամեն օր, ժամը 10:30 – 16:00 /բացի շաբաթ և կիրակի օրերից/: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեում`Հայաստան 3101, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 223/051:
Հեռ +312 30130
E-mail: newgenerationngo@gmail.comԱյս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար :Դասընթացներն անվճար են:
Posted in: Implemented