суббота, 30 апреля 2011 г.

ՏՂԱՆԵՐԸ ԴԱՌՆՈւՄ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴ – 2011

      «Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ն հայտարարում է Տղաները դառնում են առաջնորդառաջնորդության զարգացման ամառային դպրոց 2011թ.-ի ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Դեսպանատան Ժողովրդավարական Հանձնաժողովի փոքր դրամաշնորհների տրամադրման ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է ինքնադրսևորման ամրապնդման միջոցով աջակցել պատանիների/երիտասարդների բարոյական կերպարի և հասարակական ակտիվ վարքագծի ձևավորմանը:
Ծրագրի ընթացքում անցկացվում են առաջնորդության, խաղաղապահ կրթության, կամավորության, գենդերային և սեռական/հիգիենայի դաստիարակության, հոգեբանական ինքնաճանաչումը խթանող տեսական և գործնական պարապմունքներ և այլ միջոցառումներ, ինչպես նաև կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ Հայաստանում գործող և նման հիմնախնդիրներով զբաղվող պետական և հասարակական/միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Դպրոցի աշխատանքները մանրակրկիտ մշակվել են «Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ի, B.R.O. ծրագրի աշխատակազմի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների և ծրագրին աջակցող ՀԿ-ների փորձագետների կողմից:
Մանրամասն տեղեկությունները DOC ձևաչափով ներբեռնեք այստեղից:

Ստորև ներկայացված է նաև ծրագրի աշխատանքային պլանը:

Also take a look on a BRO Presentation

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Designed and Bloggerized by Artush Rushanyan