среда, 4 мая 2011 г.

Գյումրու բնապահպանական ճամբար, սովորենք մեր միջավայրի մասին

 «Գյումրու բնապահպանական ճամբար
                         սովորենք մեր միջավայրի մասին»                  

“Նոր Սերունդ” Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ն հայտարարում է “Գյումրու բնապահպանական ճամաբար սովորենք մեր միջավայրի մասին” ծրագրի շրջանակներում ընդունելություն, որը ֆինանսավորվում է Քաունթրփարթ Ինթերնեշնլ Հայաստանյան գրասենյակի կողմից, ԱՄՆՄԶԳ Ֆոնդերի հաշվին:
Ծրագրի նպատակն է ակտիվացնել և մոբիլիզացնել Գյումրիի երիտասարդների աշխատանքը, կազմակերպել քննարկումներ Գյումրիի բնակիչների և համայնքի ներկայացուցիչների հետ` բարձրացնելով հասարակության իրազեկության մակարդակը, բնապահպանության շրջանակներում կատարած հետազոտությունների վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում ՀՀ ք.Գյումրիի թվով 40 երեխաների համար կազմակերպվելու են բացօթյա ուսուցողական դասընթացներ բնապահպանության վերաբերյալ և էքսկուրսիաներ բնության գրկում, որից հետո ծրագրի շրջանակներում հավաքված թափոնների միջոցով պատրաստվելու է “Կանաչ տնակ”:
Սույն ծրագրի թիրախ խումբն է Գյումրու 10-16տ. թվով 40 երեխաներ, տևողությունն է 3 շաբաթ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել սեմինարներ ոչ ֆորմալ մեթոդներ և էքսկուրսիաների միջոցով:
Եթե Դուք ցանկանում եք մասնակցել ծրագրին, ապա խնդրում ենք ուղարկել լրացված հայտի ձևը հետևյալ էլ.հասցեին` newgenerationngo@gmail.com: 
Մասնակիցների հայտի ձևը ներբեռնեք այստեղից:  
Փորձագետների հայտի ձևը ներբեռնեք այստեղից:
 ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ
 Ս/Թ ՄԱՅԻՍԻ 25-ը:


           ԸՆԴԱՆՈւՐ ՏԵՂԵԿՈւԹՅՈւՆՆԵՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ      






   ՀՈՒՆԻՍ ԱՄՍԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՑԱՆՑ-ՊԼԱՆ     



    ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՑԱՆՑ-ՊԼԱՆ     

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Designed and Bloggerized by Artush Rushanyan