Показаны сообщения с ярлыком Local News. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Local News. Показать все сообщения
воскресенье, 10 июля 2011 г.
четверг, 7 июля 2011 г.
Սոցիալական հարցումների արդյունքներ
Սոցիոլոգիական հացումն իրականացվել է «Գյումրու բնապահպանական ճամբար, սովորենք մեր միջավայրի մասին » ծրագրի շրջանակներում:
вторник, 28 июня 2011 г.
Էքսկուրսիա դեպի Արագած լեռ:
«Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ի կողմից իրականացվող, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Գյումրու բնապահպանական ճամբար. Սովորենք մեր միջավայրի մասին» ծրագրի շրջանակներում հունիսի 26-ին տեղի ունեցավ երրորդ էքսկուրսիան դեպի Արագած լեռ:
Արագած լեռը սերտորեն կապված է Հայաստանի զբոսաշրջության հետ: Այն հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է: Արագածին են նվիրված բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ:
Ծրագրի աշխատակազմն էլ որոշեց հետ չմնալ այդ հազվադեպ հնարավորությունից: Շատ սպասված և իր բնույթի մեջ առանձնահատուկ էքսկուրսիա, որին մասնակիցները սպասում էին դեռ ճամբարի մեկնարկից:
Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է (4095մ), իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը: Այն ունի 4 գագաթ: Արագած լեռան հետ կապված գոյություն ունի մի ավանդություն, ըստ որի հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Նրանք սովորություն են ունեցել ամեն օր, առավոտ վաղ արթնանալով, նախ կապել իրենց գոտիները և, հետո միայն, ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք, հակառակ իրենց սովորության, մոռանում են նախ գոտիները կապել և այդ անգամ գոտիները չկապած են բարևում միմյանց։ Աստված տեսնելով այդ, բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում՝ լեռներ են դառնում, գոտները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ, ծրագրի մասնակիցները հավաքվեցին առանց ուշացման: Առավոտյան ճիշտ ժամը 09:00-ին հավաքվել և սպասում էին միկրոավտոբուսների ժամանմանը:
Ըստ նախապես պայմանավորվածության, մասնակիցները, հնարավորության դեպքում, բարձրանալու էին միայն առաջին երկու գագաթները` անվտանգության կանոններից ելնելով: Չնայած, երրորդ գագաթը բարձրանալու ցանկությունն էլ շատ մեծ էր:
Ցավալի էր միայն ճանապարհների անմխիթար վիճակը: Զբոսաշրջությունը զարգացնել ցանկացող երկիրը պետք է առավել հոգածությամբ վերաբերվի տեսարժան վայրերի հետ կապող ճանապարհների կառուցապատմանը:
Էքսկուրսիան դեպի Գարգառ` «Դենդրոպարկ»:
«Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ի կողմից իրականացվող, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Գյումրու բնապահպանական ճամբար. սովորենք մեր միջավայրի մասին» ծրագրի շրջանակներում հունիսի 22-ին տեղի ունեցավ երկրորդ էքսկուրսիան դեպի Գարգառ` «Դենդրոպարկ»:
Ոչ սովորական և բավականաին հետաքրքիր օր էր սպասվում մասնակիցներին:
Առավոտյան ժամը 9:00-ին բոլորը հավաքվել էին «Նոր Սերունդ» ՀԿ-ի բակում` անհամբերությամբ սպասելով միկրոավտոբուսների ժամանմանը:
Ժամը 9:30, արդեն Գարգառ` Դենդրոպարկ տանող ճանապարհին էինք: Երեխաները բավական հետաքրքիր էին անցկացնում ժամանակը` միմյանց հետաքրքրաշարժ ու երգիծական պատմություններ պատմելով, երգ ու պարով և, ուղղակի, ուրախանալով:
Երբ հասանք բոլորիս կողմից այնքան սպասված Դենդրոպարկ (ոչ բոլորին էր բախտ վիճակվել նախկինում լինել այդ հրաշք այգում), մասնակիցները անսպասելի արագությամբ լքեցին միկրոավտոբուսներն ու շտապեցին մտնել այգի: Բայց, չնայած րոպե առաջ այդ հրաշք վայրը տեսնելու մեծ ցանկությանը, ստիպված էին հետևել իրենց խմբավարներ-փորձագետների հրահանգներին:
35հա տարածք ընդգրկող այգին, որտեղ աճում են տարբեր երկրներից` Վրաստան, Ուկրաինա, Մոսկվա, Գերմանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Չինաստան և ԱՄՆ, բերված բազմատեսակ բույսեր, հիմադրվել է 1931թ-ին Էդմոն Լեոնովիչի կողմից: Մասնակիցները այդ հրաշք բուսաբանական այգում հնարավորություն ունեցան հետաքրքիր ժամանակ անցկացնել` ուսումնասիրելով գեղեցկատես բույսերի տեսականին` ավելի քան 500 բուսատեսակներ, ու նրանց պատմությունը:
Մեր փորձագետները նախապես լավագույնս նախապատրաստվել էին այստեղի բուսականության գրկում երեխաների ճանաչողական այցն ուղեկցելու:
Անհագուրդ հետաքրքրասիրությամբ բոլորը լսում էին իրենց փորձագետների մատուցած տեղեկատվությունը: Հետաքրքրական էր ամեն ինչ, այն` ինչ տեսնում էին շրջակայքում:
Այգում բավական երկար ժամանակ անցկացնելուց հետո, չնայած այնտեղից դուրս գալու ցանկության բացակայությանը, ստիպված էինք վերադառնալ:
Անմոռանալի օր էր բոլոր մասնակիցներիս համար:
пятница, 24 июня 2011 г.
Training of trainers for "BRO 2011"
On the June 21st "New Generation" NGO hosted both Armenian and US Peace Corp's volunteers selected to be the counselors of the "Boys reaching Out" Leadership Development Summer School 2011 project, financed by the Democracy Commission Small grants program of the US Embassy in Armenia, for providing a training of trainers (TOT). During the TOT the participants divided into several groups and started working with pairs preparing their educational materials for 3 camps to take place in July and August, 2011 for boys aged 13-18.
четверг, 23 июня 2011 г.
«ԲԱԶԵ – 2011» Երիտասարդական ճամբար:
2011 թ. հուլիսի 22-31-ը Բյուրականում անց է կացվելու «ԲԱԶԵ - 2011» երիտասարդական ճամբարը: Ճամբարին մասնակցող ջոկատները ներկայացնելու են ՀՀ մարզերը և Երևանի վարչական շրջանները:
Յուրաքանչյուր ջոկատ բաղկացած է 10 մասնակցից, այդ թվում` ջոկատի ղեկավարը: Ջոկատի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն 5 աղջիկ: Մասնակիցների տարիքը 18-30-ն է:
Մասնակիցների ընտրման գործընթացներն իրականացվելու են մարզերում համապատասխան մարզպետարանների կողմից լիազորված անձանց և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոնների աշխատակիցների, Երևան քաղաքում` վարչական շրջանների կողմից լիազորված անձանց կողմից:
понедельник, 13 июня 2011 г.
четверг, 12 мая 2011 г.
Պոստերների տպագրության մրցույթ

«Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ն իրականացնում է «Գյումրու բնապահպանական ճամբար, սովորենք մեր միջավայրի մասին» ծրագիրը Քաունթրփարթ Ինթերնեշնլ կազմակերպության հայաստանյան գրասենյակի կողմից տրամադրված, ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:
Ծրագրի շրջանակներում հայտարարվում է պոստերների տպագրության մրցույթ`
Անվանում | Քանակ | |
1. | A3 ֆորմատի գունավոր պոստեր | 300 |
Խնդրում ենք ներկայացնել Ձեր գնային առաջարկները` լրացնելով Գնային առաջարկի ձևը (սեղմեք ներբեռնելու համար):
Ուշադրություն`
Ծրագիրը ազատված է ԱԱՀ-ից, և խնդրում ենք գները ներկայացնել առանց ԱԱՀ-ի:
Ժամկետ`
Խնդրում ենք առաջարկները մեզ ուղարկել մինչև ս/թ մայիսի 25-ը ժամը 12:00 newgenerationngo@gmail էլ.հասցեով կամ ներկայացնել ՀԿ գրասենյակ` ՀՀ, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 223/051 հասցեով:
Հարգանքներով`
Մ. Վալդեզ
Ծրագրի ղեկավար
среда, 4 мая 2011 г.
Գյումրու բնապահպանական ճամբար, սովորենք մեր միջավայրի մասին

«Գյումրու բնապահպանական ճամբար
սովորենք մեր միջավայրի մասին»
“Նոր Սերունդ” Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ն հայտարարում է “Գյումրու բնապահպանական ճամաբար սովորենք մեր միջավայրի մասին” ծրագրի շրջանակներում ընդունելություն, որը ֆինանսավորվում է Քաունթրփարթ Ինթերնեշնլ Հայաստանյան գրասենյակի կողմից, ԱՄՆՄԶԳ Ֆոնդերի հաշվին:
Ծրագրի նպատակն է ակտիվացնել և մոբիլիզացնել Գյումրիի երիտասարդների աշխատանքը, կազմակերպել քննարկումներ Գյումրիի բնակիչների և համայնքի ներկայացուցիչների հետ` բարձրացնելով հասարակության իրազեկության մակարդակը, բնապահպանության շրջանակներում կատարած հետազոտությունների վերաբերյալ:
Ծրագրի շրջանակներում ՀՀ ք.Գյումրիի թվով 40 երեխաների համար կազմակերպվելու են բացօթյա ուսուցողական դասընթացներ բնապահպանության վերաբերյալ և էքսկուրսիաներ բնության գրկում, որից հետո ծրագրի շրջանակներում հավաքված թափոնների միջոցով պատրաստվելու է “Կանաչ տնակ”:
Սույն ծրագրի թիրախ խումբն է Գյումրու 10-16տ. թվով 40 երեխաներ, տևողությունն է 3 շաբաթ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կազմակերպել սեմինարներ ոչ ֆորմալ մեթոդներ և էքսկուրսիաների միջոցով:
Եթե Դուք ցանկանում եք մասնակցել ծրագրին, ապա խնդրում ենք ուղարկել լրացված հայտի ձևը հետևյալ էլ.հասցեին` newgenerationngo@gmail.com: Մասնակիցների հայտի ձևը ներբեռնեք այստեղից:
Փորձագետների հայտի ձևը ներբեռնեք այստեղից:
ՀԱՅՏԵՐԻ ԸՆԴՈւՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԸ
Ս/Թ ՄԱՅԻՍԻ 25-ը:
ԸՆԴԱՆՈւՐ ՏԵՂԵԿՈւԹՅՈւՆՆԵՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ԸՆԴԱՆՈւՐ ՏԵՂԵԿՈւԹՅՈւՆՆԵՐ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
ՀՈՒԼԻՍ ԱՄՍԻ ՕՐԱՑՈՒՑԱՅԻՆ ՑԱՆՑ-ՊԼԱՆ

- Տեղեկատվական Թերթիկ 1
- Տեղեկատվական Թերթիկ 2
- Տեղեկատվական Թերթիկ 3
- Տեղեկատվական Թերթիկ 4
- Տեղեկատվական Թերթիկ 5
- Տեղեկատվական Թերթիկ 6
- Տեղեկատվական Թերթիկ 7
- Տեղեկատվական Թերթիկ 8
- Տեղեկատվական Թերթիկ 9
- Տեղեկատվական Թերթիկ 10
- Տեղեկատվական Թերթիկ 11
- Տեղեկատվական Թերթիկ 12
- Տեղեկատվական Թերթիկ 13
- Տեղեկատվական Թերթիկ 14
- Տեղեկատվական Թերթիկ 15
- Տեղեկատվական Թերթիկ 16
- Տեղեկատվական Թերթիկ 17
- Տեղեկատվական Թերթիկ 18
суббота, 30 апреля 2011 г.
ՏՂԱՆԵՐԸ ԴԱՌՆՈւՄ ԵՆ ԱՌԱՋՆՈՐԴ – 2011
«Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ն հայտարարում է “Տղաները դառնում են առաջնորդ” առաջնորդության զարգացման ամառային դպրոց 2011թ.-ի ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Դեսպանատան Ժողովրդավարական Հանձնաժողովի փոքր դրամաշնորհների տրամադրման ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է ինքնադրսևորման ամրապնդման միջոցով աջակցել պատանիների/երիտասարդների բարոյական կերպարի և հասարակական ակտիվ վարքագծի ձևավորմանը:
Ծրագրի ընթացքում անցկացվում են առաջնորդության, խաղաղապահ կրթության, կամավորության, գենդերային և սեռական/հիգիենայի դաստիարակության, հոգեբանական ինքնաճանաչումը խթանող տեսական և գործնական պարապմունքներ և այլ միջոցառումներ, ինչպես նաև կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ Հայաստանում գործող և նման հիմնախնդիրներով զբաղվող պետական և հասարակական/միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Դպրոցի աշխատանքները մանրակրկիտ մշակվել են «Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ի, B.R.O. ծրագրի աշխատակազմի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների և ծրագրին աջակցող ՀԿ-ների փորձագետների կողմից:
Մանրամասն տեղեկությունները DOC ձևաչափով ներբեռնեք այստեղից:Ստորև ներկայացված է նաև ծրագրի աշխատանքային պլանը:
View more presentations from Նոր Սերունդ ՀԿ.
четверг, 31 марта 2011 г.
« Ադապտիվ առաջնորդում. ինչպե՞ս իրականացնել փոփոխություն»
| Թեմայի անվանում | «Հայաստանի ԱՄՆ շրջանավարտների ասոցիացիան» սիրով հրավիրում է ձեզ մասնակցելու We Share հանդիպումների շարքի շրջանակներում կազմակերպվող « Ադապտիվ առաջնորդում. ինչպե՞ս իրականացնել փոփոխություն» թեմայով սեմինարին |
| Վայր | Վայրը կասենք մասնակիցների ընտրման դեպքում |
| Պահանջվող փաստաթղթեր | Այս հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք 2-3 տողի սահմաններում leader վերնագրով (անգլերեն կամ հայերեն լեզուներով) նամակ ուղարկել meetings@usaaa.am էլ. փոստի հասցեին։ Այլ վերնագրով նամակները կջնջվեն և դրանց հեղինակները հանդիպմանը չեն կարողանա մասնակցել: Հետևաբար խնդրում ենք անպայման որպես նամակի վերնագիր նշել միայն leader և այդ նամակն ուղարկել միայն meetings@usaaa.am |
| Վերջնաժամկետ | Ապրիլի 4, 2011 |
| Նկարագրել | Ապրիլի 11, 2011, երկուշաբթի; ժամը 18:30 |
| Այլ | միայն meetings@usaaa.am Հանդիպման մանրամասները կուղարկվեն մինչև 2011թ.ապրիլի 4-ը գրանցված մասնակիցներին |
Posted in: Local News



04:22
NG NGO

Yerevan Time
