вторник, 28 июня 2011 г.

Էքսկուրսիա դեպի Արագած լեռ:

«Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ի կողմից իրականացվող, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Գյումրու բնապահպանական ճամբար. Սովորենք մեր միջավայրի մասին» ծրագրի շրջանակներում հունիսի 26-ին տեղի ունեցավ երրորդ էքսկուրսիան դեպի Արագած լեռ:
Արագած լեռը սերտորեն կապված է Հայաստանի զբոսաշրջության հետ: Այն հայ ժողովրդի ամենասիրված լեռներից է: Արագածին են նվիրված բազմաթիվ երգեր ու բանաստեղծություններ:
Ծրագրի աշխատակազմն էլ որոշեց հետ չմնալ այդ հազվադեպ հնարավորությունից: Շատ սպասված և իր բնույթի մեջ առանձնահատուկ էքսկուրսիա, որին մասնակիցները սպասում էին դեռ ճամբարի մեկնարկից:
Արագածը Հայաստանի ամենաբարձր լեռն է (4095մ), իսկ Հայկական լեռնաշխարհում՝ չորրորդը: Այն ունի 4 գագաթ: Արագած լեռան հետ կապված գոյություն ունի մի ավանդություն, ըստ որի հայոց լեռները մի ժամանակ հաղթանդամ ու հսկա եղբայրներ են եղել։ Նրանք սովորություն են ունեցել ամեն օր, առավոտ վաղ արթնանալով, նախ կապել իրենց գոտիները և, հետո միայն, ողջունել իրար։ Ժամանակ է անցնում։ Եղբայրները ծերանում են, սկսում են ավելի ուշ վեր կենալ։ Մի օր էլ արթնանալով՝ նրանք, հակառակ իրենց սովորության, մոռանում են նախ գոտիները կապել և այդ անգամ գոտիները չկապած են բարևում միմյանց։ Աստված տեսնելով այդ, բարկանում է, պատժում եղբայրներին։ Նրանք քարանում՝ լեռներ են դառնում, գոտները՝ կանաչ դաշտեր, իսկ քարացած եղբայրների արցունքները՝ անմահական աղբյուրներ։
Ինչպես նախորդ անգամ, այս անգամ էլ, ծրագրի մասնակիցները հավաքվեցին առանց ուշացման: Առավոտյան ճիշտ ժամը 09:00-ին հավաքվել և սպասում էին միկրոավտոբուսների ժամանմանը:
Ըստ նախապես պայմանավորվածության, մասնակիցները, հնարավորության դեպքում, բարձրանալու էին միայն առաջին երկու գագաթները` անվտանգության կանոններից ելնելով: Չնայած, երրորդ գագաթը բարձրանալու ցանկությունն էլ շատ մեծ էր:
Ցավալի էր միայն ճանապարհների անմխիթար վիճակը: Զբոսաշրջությունը զարգացնել ցանկացող երկիրը պետք է առավել հոգածությամբ վերաբերվի տեսարժան վայրերի հետ կապող ճանապարհների կառուցապատմանը:

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Designed and Bloggerized by Artush Rushanyan