вторник, 28 июня 2011 г.

Էքսկուրսիան դեպի Գարգառ` «Դենդրոպարկ»:

«Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երի­տա­սար­դական ՀԿ-ի կողմից ի­րականացվող, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմա­կերպության կողմից ֆինանսավորվող «Գյումրու բնապահպանական ճամբար. սովորենք մեր միջավայրի մասին» ծրագրի շրջանակ­նե­րում հունիսի 22-ին տեղի ունեցավ երկրորդ էքսկուրսիան դեպի Գարգառ` «Դենդրոպարկ»:
Ոչ սովորական և բավականաին հետաքրքիր օր էր սպասվում մասնա­կից­ներին:
Առավոտյան ժամը 9:00-ին բոլորը հավաքվել էին «Նոր Սերունդ» ՀԿ-ի բա­կում` անհամբերությամբ սպասելով միկրոավտոբուսների ժամանմանը:
Ժամը 9:30, արդեն Գարգառ` Դենդրոպարկ տանող ճանապարհին էինք: Ե­րեխաները բավական հետաքրքիր էին անցկացնում ժամանակը` միմյանց հե­տաքրքրաշարժ ու երգիծական պատմություններ պատմելով, երգ ու պարով և, ուղղակի, ուրախանալով:
Երբ հասանք բոլորիս կողմից այնքան սպասված Դենդրոպարկ (ոչ բո­լո­րին էր բախտ վիճակվել նախկինում լինել այդ հրաշք այգում), մասնակիցները անսպասելի արագությամբ լքեցին միկրոավտոբուսներն ու շտապեցին մտնել այ­գի: Բայց, չնայած րոպե առաջ այդ հրաշք վայրը տեսնելու մեծ ցանկությանը, ստիպված էին հետևել իրենց խմբավարներ-փորձագետների հրահանգներին:
35հա տարածք ընդգրկող այգին, որտեղ աճում են տարբեր երկրներից` Վրաստան, Ուկրաինա, Մոսկվա, Գերմանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Չինաս­տան և ԱՄՆ, բերված բազմատեսակ բույսեր, հիմադրվել է 1931թ-ին Էդմոն Լեո­նովիչի կողմից: Մասնակիցները այդ հրաշք բուսաբանական այգում հնա­րա­վո­րություն ունեցան  հետաքրքիր ժամանակ անցկացնել` ուսումնասիրելով գե­ղեց­կատես բույսերի տեսականին` ավելի քան 500 բու­սա­տեսակներ, ու նրանց պատմությունը:
Մեր փորձագետները նախապես լավագույնս նախապատրաստվել էին այստեղի բուսականության գրկում երեխաների ճանաչողական այցն ուղեկցելու:
Անհագուրդ հետաքրքրասիրությամբ բոլորը լսում էին իրենց փորձա­գետ­ների մատուցած տեղեկատվությունը: Հետաքրքրական էր ամեն ինչ, այն` ինչ տեսնում էին շրջակայքում:
Այգում բավական երկար ժամանակ անցկացնելուց հետո, չնայած այն­տե­ղից դուրս գալու ցանկության բացակայությանը, ստիպված էինք վերադառնալ:
Անմոռանալի օր էր բոլոր մասնակիցներիս համար:


0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Designed and Bloggerized by Artush Rushanyan