пятница, 27 августа 2010 г.

Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն

Փորձենք կառուցել համատեղ կամուրջներ

Հարգելի բարեկամ,
Ս/թ սեպտեմբերի 1-ից “Նոր Սերունդ” մանկապատանեկան և երիտասարդական ՀԿ-ում գործելու է “Բնապահպանական ակումբ”, որի նպատակն է խթանել տեղի երիտասարդների մասնակցությունը համայնքի բնապահպանական խնդիրների լուծմանն առընչվող գործընթացներում:
Անդամագրվելու համար կարող եք այցելել “Նոր Սերունդ” մանկապատանեկան և երիտասարդական ՀԿ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս/թ սեպտեմբեր 5-ը:

Մեր հասցեն` ք. Գյումրի, Եսայան 34/1, թիվ 15դպրոցի տարածք: Աշխատանքային ժամերն են` յուրաքանչյուր օր ժամը 14:00-18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

среда, 25 августа 2010 г.

Իսպաներենի ակումբ

Նոր լեզու նոր մշակույթ
Ռոմանական լեզու`Իսպաներեն


Հետաքրքրված ես նոր լեզու սովորելով, լրացրու մեր շարքերը: Իսպաներեն. հանդիսանում է լավ ադապտացված և լայնորեն օգտագործվող ռոմանական լեզու (օգտագործվում է ԱՄՆ-յում, Իսպանիայում, Մեքսիկայում):
Առաջարկում ենք Իսպաներեն լեզվի դասընթացները յուրաքանչյուր շաբաթ երեքշաբթի օրերին ժամը 14-ից 16-ը: Եթե դուք հետաքրքրված եք այս հնարավորությամբ կամ եթե ուզում եք լավացնել Ձեր լեզվական հմտությունները, այցելեք ‘’Նոր Սերունդ’’ Երիտասարդական ՀԿ:

Մեր հասցեն` ք. Գյումրի, Եսայան 34/1, թիվ 15դպրոցի տարածք: Աշխատանքային ժամերն են` յուրաքանչյուր օր ժամը 14:00-18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

понедельник, 23 августа 2010 г.

Կարեկցանք և մարդասիրություն. քննարկում Շիրակի մարզի ԵՄԿԿ-ում

Օգոստոսի 19-ին Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը հրավիրել էր քննարկում՝ նվիրված Հումանիտար օգնության միջազգային օրվան: Քննարկման հիմնական նպատակն էր երիտասարդների շրջանում բարձրացնել ՀՀ-ում հումանիտար օգնություն տրամադրող միջազգային և տեղական կազմակերպությունների մասին գիտելիքների մակարդակը։ Քննարկմանը ներկա էին մարզի երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ, Շիրակում գործող բարեգործական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կամավորներ, ուսանողներ, երիտասարդներ: Միջոցառումը տեղեկատվական և ուսուցողական բնույթ ուներ։
Բարեգործական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց կազմակերպությունների առաքելությունը, նպատակները, ինչպես նաև այն միջազգային կազմակերպությունների տվյալները, որոնք տրամադրում են մարդասիրական օգնություն մարզում գործող բարեգործական ՀԿ-ներին: “Նոր սերունդ” ՀԿ-ի նախագահ, ընտանիքների աջակցության ծրագրի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը ներկայացրեց “Նոր սերունդ” ՀԿ-ի առաքելությունը, նպատակը և ընտանիքների աջակցության ծրագիրը: Ծրագիրը Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերում է աջակցություն՝ բաժանելով հագուստ և հիգիենիկ փաթեթներ:
“Երաշխիք” քաղաքացիական հասարակության կենտրոնե ՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Արման Սահակյանը նույնպես ներկայացրեց իրենց ՀԿ-ի կատարած աշխատանքներն ընտանիքների աջակցության ծրագրում:
Քննարկմանը մասնակից երիտասարդները և ՀԿ-ների ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ մարզում կան շատ ընտանիքներ, որոնք գտնվում են սոցիալապես անապահով վիճակում և չունեն անգամ տանիք իրենց գլխին: Մասնակիցներն ընդգծեցին, որ դրա մեղավորը հաճախ ոչ թե պետությունն է, այլ հենց քաղաքացիները։ Հանդիպման վերջում ցուցադրվեց “Նոր սերունդ” ՀԿ-ում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքների մասին պատմող տեսաֆիլմ: Երիտասարդները պատրաստակամություն հայտնեցին իրենց ներդրումն ունենալ այդ ընտանիքների աջակցության գործում:

 
Designed and Bloggerized by Artush Rushanyan