вторник, 10 ноября 2009 г.
пятница, 6 ноября 2009 г.
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումներ`
09:13
NG NGO
No comments
Յուրաքանչյուր տարի դեկտեմբեր ամսին ամբողջ աշխարհում խոսում են ՁԻԱՀ-ի մասին, այն մասին, թե ինչպիսի սպառնալիք է հանդիսանում գլոբալ համաճարակը մարդկության գոյությանը: Կարելի է հիշել և ցավակացական վերաբերվել այն մարդկանց, ովքեր արդեն մահացել են կամ մահացու հիվանդ են, կարելի է խոսել դժբախտության մասշտաբների կամ այն մասին, որ միայն ХХ, իսկ այժմ նաև ХХI դարի չարիքը սպառնում է համայն մարդկությանը:
ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը առաջին անգամ նշվել է 1988 թ.-ի դեկտեմբերի 1-ին այն բանից հետո, երբ բոլոր երկրների առողջապահության նախարարների հանդիպման ժամանակ հնչեց սոցիալական համբերության և ՄԻԱՎ/ՁԻԱՀԻ-ի տեղեկատվության ընդլայնման մասին առաջարկը: Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 1-ին նշվող Համաշխարհային օրը նպատակ է հետապնդում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարելու համար կիրառվող ջանքերի ամրապնդմանը:
Այս տարի լրանում է ՁԻԱՀ-ի կանխարգելման համաշխարհային օրվան նվիրված 21-րդ տարին, և հատկանշական է, որ մենք ապրում ենք 21-րդ դարում:
"Նոր Սերունդ" Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ն որդեգրել է 21 x 21 կարգախոսը և կազմակերպում է հետևյալ միջոցառումների շարքը`

- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և Սեռավարակաների կանխարգելմանն ուղղված սեմինար-դասընթացների կազմակերպում Շիրակի մարզի թվով 21 բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների 21-ական պատանիների և երիտասարդաների համար:
- Նոյեմբերի 12-ին` "Մենք ընդդեմ ՁԻԱՀ-ի" նկարչական մրցույթի հայտարարում և դեկտեմբերի 1-ին ցուցահանդեսի կազմակերպում "Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում", որտեղ լավագույնը ճանաչված 21 նկարներ կհրատարակվեն պաստառների, բրոշյուրների և օրացույցների տեսքով:
- Ամեն օր` Անանուն խորհրդատվության կազմակերպում, պահպանակների և քսուկների տրամադրում:
- Նոյեմբերի 28-ին` "Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն"-ում:
- Նոյեմբերի 18-ից դեկտեմբերի 1-ը` ""Բարեկամ" Մշակույթի, արվեստի և սպորտի զարգացման կենտրոն" ՀԿ-ի հետ համատեղ քարոզչական գովազդների հեռարձակում տեղական ԶԼՄ-երով:
Posted in: Health