«Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ն հայտարարում է “Տղաները դառնում են առաջնորդ” առաջնորդության զարգացման ամառային դպրոց 2011թ.-ի ծրագիրը, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Դեսպանատան Ժողովրդավարական Հանձնաժողովի փոքր դրամաշնորհների տրամադրման ծրագրի շրջանակներում:
Ծրագրի նպատակն է ինքնադրսևորման ամրապնդման միջոցով աջակցել պատանիների/երիտասարդների բարոյական կերպարի և հասարակական ակտիվ վարքագծի ձևավորմանը:
Ծրագրի ընթացքում անցկացվում են առաջնորդության, խաղաղապահ կրթության, կամավորության, գենդերային և սեռական/հիգիենայի դաստիարակության, հոգեբանական ինքնաճանաչումը խթանող տեսական և գործնական պարապմունքներ և այլ միջոցառումներ, ինչպես նաև կկազմակերպվեն հանդիպում-քննարկումներ Հայաստանում գործող և նման հիմնախնդիրներով զբաղվող պետական և հասարակական/միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Դպրոցի աշխատանքները մանրակրկիտ մշակվել են «Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ի, B.R.O. ծրագրի աշխատակազմի, ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների և ծրագրին աջակցող ՀԿ-ների փորձագետների կողմից:
Մանրամասն տեղեկությունները DOC ձևաչափով ներբեռնեք այստեղից:Ստորև ներկայացված է նաև ծրագրի աշխատանքային պլանը:
View more presentations from Նոր Սերունդ ՀԿ.