ՄԱՔՈւՐ ՀԱՅԱՍՏԱՆ
Ս/թ սեպտեմբերի 15-ին «Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ն Հայաստանում ՄԱԿ-ի Հանրային տեղեկատվության վարչության ֆինանսական և ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն ՊՈԱԿ-ի և Գյումրու քաղաքապետարանի անմիջական աջակցությամբ «Մաքուր Հայաստան» նախագծի շրջանակներում իրականացրեցին մաքրման աշխատանքներ Գյումրի քաղաքի Կոշտոյան փողոցում: Նախագծին մասնակցեցին 100 կամավորներ տարբեր հասարակական կազմակերպություններից և հաստատություններից, որոնք կարևորում են մաքուր քաղաք ունենալու նախաձեռնությունը: Մաքրման աշխատանքների մասնակիցներին տրամադրվեցին աշխատանքային գործիքներ և համապատասխան հագուստ: Ներկա էին տարբեր ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, ինչպես նաև սիմֆոնիկ նվագախումբ: Ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնեցին շնորհակալագրեր համագործակցության և աջակցության համար:
Clean Armenia
0 коммент.:
Отправить комментарий