2011 թ. հուլիսի 22-31-ը Բյուրականում անց է կացվելու «ԲԱԶԵ - 2011» երիտասարդական ճամբարը: Ճամբարին մասնակցող ջոկատները ներկայացնելու են ՀՀ մարզերը և Երևանի վարչական շրջանները:
Յուրաքանչյուր ջոկատ բաղկացած է 10 մասնակցից, այդ թվում` ջոկատի ղեկավարը: Ջոկատի կազմում պետք է ընդգրկված լինի առնվազն 5 աղջիկ: Մասնակիցների տարիքը 18-30-ն է:
Մասնակիցների ընտրման գործընթացներն իրականացվելու են մարզերում համապատասխան մարզպետարանների կողմից լիազորված անձանց և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային երիտասարդական կենտրոնների աշխատակիցների, Երևան քաղաքում` վարչական շրջանների կողմից լիազորված անձանց կողմից:
0 коммент.:
Отправить комментарий