«Նոր Սերունդ» Մանկապատանեկան և Երիտասարդական ՀԿ-ի կողմից իրականացվող, ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ Քաունթերփարթ ինթերնեյշնլ կազմակերպության կողմից ֆինանսավորվող «Գյումրու բնապահպանական ճամբար. սովորենք մեր միջավայրի մասին» ծրագրի շրջանակներում հունիսի 22-ին տեղի ունեցավ երկրորդ էքսկուրսիան դեպի Գարգառ` «Դենդրոպարկ»:
Ոչ սովորական և բավականաին հետաքրքիր օր էր սպասվում մասնակիցներին:
Առավոտյան ժամը 9:00-ին բոլորը հավաքվել էին «Նոր Սերունդ» ՀԿ-ի բակում` անհամբերությամբ սպասելով միկրոավտոբուսների ժամանմանը:
Ժամը 9:30, արդեն Գարգառ` Դենդրոպարկ տանող ճանապարհին էինք: Երեխաները բավական հետաքրքիր էին անցկացնում ժամանակը` միմյանց հետաքրքրաշարժ ու երգիծական պատմություններ պատմելով, երգ ու պարով և, ուղղակի, ուրախանալով:
Երբ հասանք բոլորիս կողմից այնքան սպասված Դենդրոպարկ (ոչ բոլորին էր բախտ վիճակվել նախկինում լինել այդ հրաշք այգում), մասնակիցները անսպասելի արագությամբ լքեցին միկրոավտոբուսներն ու շտապեցին մտնել այգի: Բայց, չնայած րոպե առաջ այդ հրաշք վայրը տեսնելու մեծ ցանկությանը, ստիպված էին հետևել իրենց խմբավարներ-փորձագետների հրահանգներին:
35հա տարածք ընդգրկող այգին, որտեղ աճում են տարբեր երկրներից` Վրաստան, Ուկրաինա, Մոսկվա, Գերմանիա, Ֆրանսիա, Պորտուգալիա, Չինաստան և ԱՄՆ, բերված բազմատեսակ բույսեր, հիմադրվել է 1931թ-ին Էդմոն Լեոնովիչի կողմից: Մասնակիցները այդ հրաշք բուսաբանական այգում հնարավորություն ունեցան հետաքրքիր ժամանակ անցկացնել` ուսումնասիրելով գեղեցկատես բույսերի տեսականին` ավելի քան 500 բուսատեսակներ, ու նրանց պատմությունը:
Մեր փորձագետները նախապես լավագույնս նախապատրաստվել էին այստեղի բուսականության գրկում երեխաների ճանաչողական այցն ուղեկցելու:
Անհագուրդ հետաքրքրասիրությամբ բոլորը լսում էին իրենց փորձագետների մատուցած տեղեկատվությունը: Հետաքրքրական էր ամեն ինչ, այն` ինչ տեսնում էին շրջակայքում:
Այգում բավական երկար ժամանակ անցկացնելուց հետո, չնայած այնտեղից դուրս գալու ցանկության բացակայությանը, ստիպված էինք վերադառնալ:
Անմոռանալի օր էր բոլոր մասնակիցներիս համար:
0 коммент.:
Отправить комментарий