вторник, 18 августа 2009 г.

Եվրոմիությունը երիտասարդի աչքերով


Եվրամիությունը և ես
Առաջին հայացքից խոստումնալից և գրավիչ մի անվանում` “Եվրամիություն”, շատերին է շահագրգռում և կանչում դեպի իրեն: Այսօր Եվրամիությունը դարձել է շատ ու շատ պետությունների և նրանցում ապրող ժողովրդի իղձ և բաղձալի երազանք: Եվրաինտեգրումը կարծես դարձել է յուրաքանչյուր ժողովրդավար պետության առաջնային նպատակ, ուստի ռազմավարական տարբեր պլաններ կազմելուց նրանք փորձում են երբեք չմոռանալ տվյալ կարևոր փաստը:

Սակայն ես ցանակնում եմ խոսել անհատի և Եվրամիության կապի մասին: Ինչ կտա ինձ Եվրամիությունը և ինչ կարող եմ շահել ես ինքս նրանից: Սրանք այն հարցերն են, որ յուրաքանչյուր երիտասարդ և ընդհանրապես յուրաքանչյուր անհատ պետք է ինքն իրեն հարցնի և փորձի գտնել դրանց պատասխանները:
Եվրամիություն, այսինքն` մեկ ընդհանուր տարածք, որտեղ գործում են միանման օրենքներ, կանոնակարգեր, ապրելաոճ: Մեկ ընհդհանուր տարածք, որտեղ գործում է նաև «4 ազատությունների սկզբունքը»` մարդկանց, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժ: Ուստիև, որպես հետևություն և ընդհանրացում բոլոր ասվածներին, կարելի է սահմանել հետևյալ կերպ` Եվրամիությունը դա մեկ ընդհանուր տարածք է, որտեղ մարդիկ ազատ են, գործում են ըստ օրենքի և կանոնակարգի, հարգում են մարդու իրավունքները և փորձում երբեք չոտնահարել դրանք, շարժվում են ժողովրդավարության սկզբունքով և ապրում առանց վախի:
Ես ինքս էլ ցանկանում եմ ապրել այնպիսի մի երկրում, որտեղ իմ իրավունքները պաշտպանված են, ապրում եմ ազատ և գործում օրենքին համաձայն: Լինելով հայ և ապրելով Հայաստանի Հանրապետությունում` ցանկանում եմ օրերից մի օր իմ հայրենիքն էլ տեսնել այդպիսին, որը հիմք կծառայի միգրացիոն հոսքերի քչացմանը և երկրի տնտեսական ու քաղաքական զարգացմանը:
Այսօր Եվրամիությունը երիտասարդության և քաղաքացիական հասարակության կայացման մի մեծ օղակ է: Նրանում ներգրավված անդամ երկրները շարժվում են ըստ միության օրենքների և դրանով իսկ հիմք դնում իրենց սեփական քաղաքակիրթ և ժամանակակից զարգացմանը` օրինակ ծառայելով մյուս երկրների համար:
Արման ՍԱՀԱԿՅԱՆ

0 коммент.:

Отправить комментарий

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Designed and Bloggerized by Artush Rushanyan