вторник, 26 октября 2010 г.

ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ 65-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ «ՄԱԿ-ը ՔԵԶ ՀԱՄԱՐ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄ


«ՄԱԿ-ը ՔԵԶ ՀԱՄԱՐ» ՄԻՋՈՑԱՌՈւՄ
Ս/թ հոկտեմբերի 26-ին “Նոր Սերունդ” մանկապատանեկան և երիտասարդական ՀԿ-ն իրականացրեց Հայաստանում Հազարամյակի զարգացման նպատակներին նվիրված “ՄԱԿ-ը քեզ համար” քարոզարշավի շրջանակներում ՄԱԿ-ի 65 ամյակին նվիրված ծրագիր, որը իր մեջ ներառում էր ”Բարձրորակ միջնակարգ կրթության համատարած ապահովում”, ”Պայքար ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, մալարիայի և այլ հիվանդությունների դեմ”, “Երեխաների մահացության նվազեցում և մայրական առողջության բարելավում”, “Շրջակա միջավայրի պահպանության ապահովում” թեմաներով սեմինար դասընթացներ, “Օժանդակություն գենդերային հավասարությանը և կանանց իրավունքների ընդլայնում”` բանավեճ քննարկում/ցուցահանդես և “Ծայրահեղ աղքատության ու սովի վերացում” բարեգործական ակցիա: Արդյունքում` 197 երիտասարդներ, որպես ծրագրի շահառուներ, ձեռք բերեցին գիտելիքներ վերը նշված թեմաների վերաբերյալ, ինչպես նաև ծանոթացան ՄԱԿ-ի և այլ կառույցների գործունեությանը Հայաստանում: Բարեգործական ակցիայի հավաքված նվիրատվությունը կբաժանվի Շիրակի մարզի անապահով ընտանիքներին:
Ծրագրի ավարտից հետո տեղի ունեցավ երեկույթ, որին մասնակցում էին Շիրակի մարզում գործող ՀԿ-ների, պետական կառույցների, պետական ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք իրենց հերթին հանդես եկան շնորհակալական խոսքերով, նմանատիպ ծրագիր նախաձեռնելու և իրականացնելու համար: Երեկույթի ընթացքում “Նոր Սերունդ” մանկապատանեկան և երիտասարդական ՀԿ-ի նախագահ պարոն Սերգեյ Գաբրիելյանը և ՄԱԿ-ի հանրային տեղեկատվական վարչության տնօրեն Մարիա Դոցենկոն համագործակցող կառույցներին և կազմակերխպություններին, ինչպես նաև ծրագրի համակարգողներին և սեմինարավարներին հանձնեցին շնորհակալագրեր համագործակցության և աջակցության համար:
«Նոր Սերունդ» ՀԿ
Ինֆորմացիոն և գրանցման բաժին

"The UN is for you"
On October 26, the "New Generation" Youth NGO implemented the "The UN is for you" project within the campaign of the UN 65th anniversary program. During the project implementation New Generation organized different seminars and discussions which met the MDGs of UNO: "Achieve universal primary education", "Combat HIV/AIDS, malaria and other diseases", "Improve maternal health and reduce child mortality", "Ensure environmental sustainability”. In the scope of the "Promote gender equality and empower women" MDG relevant discussion and exhibition were held, in the scope of the “Eradicate extreme poverty and hunger" MDG our volunteers held a charity action. In the result 197 children and young people considered as the beneficiaries of the program gained relevant deeper knowledge on the above mentioned MDG topics as well as met the UNO’s and other organizations activities in Armenia. All the donation collected within the campaign will be distributed to the vulnerable families of Shirak region.
After the activities an evening was organized for the guests. The NGOs of Shirak region, the governmental agencies, non-profit organizations took part in the evening the representatives of which thanked New Generation and UNDPI for such a fruitful work. During the evening the "New Generation" Youth NGO’s president Sergey Gabrielyan and the Director of the UN Public Informational Department Maria Docenko conveyed certifications to the institutions and organizations, the coordinators and the teachers for their cooperation and support.
Information and Registration Department
New Generation NGO / Armenia

0 коммент.:

Отправить комментарий

 
Designed and Bloggerized by Artush Rushanyan