среда, 8 сентября 2010 г.

Շ Ն Ո Ր Հ Ա Կ Ա Լ Ա Գ Ի Ր

Հարգելի Արմինե ԱՂԱՋԱՆՅԱՆ.

«Նոր Սերունդ» Մանկապատանեկան և երիտասարդական ՀԿ-ն իր գործունեությունը Հայաստանում իրականացնում է 1998թ-ից:

Մեր առաքելությունն է` աջակցել և իրականացնել այնպիսի ծրագրեր և նախագծեր, որոնք ուղղված են երեխաների, երիտասարդության և ընտանիքների խնդիրների լուծմանը:

Սույնող շնորհակալություն ենք հայտնում Արմինե ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ «Նոր Սերունդ» Մանկապատանեկան և երիտասարդական ՀԿ-ի Ընտանիքների աջակցման ծրագրին հագուստի և փափուկ խաղալիքների տրամադրման համար:

Հարգանքներով`

Սերգեյ Գաբրիելյան
ՀԿ նախագահ

пятница, 27 августа 2010 г.

Հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն

Փորձենք կառուցել համատեղ կամուրջներ

Հարգելի բարեկամ,
Ս/թ սեպտեմբերի 1-ից “Նոր Սերունդ” մանկապատանեկան և երիտասարդական ՀԿ-ում գործելու է “Բնապահպանական ակումբ”, որի նպատակն է խթանել տեղի երիտասարդների մասնակցությունը համայնքի բնապահպանական խնդիրների լուծմանն առընչվող գործընթացներում:
Անդամագրվելու համար կարող եք այցելել “Նոր Սերունդ” մանկապատանեկան և երիտասարդական ՀԿ: Հայտերի ընդունման վերջնաժամկետը ս/թ սեպտեմբեր 5-ը:

Մեր հասցեն` ք. Գյումրի, Եսայան 34/1, թիվ 15դպրոցի տարածք: Աշխատանքային ժամերն են` յուրաքանչյուր օր ժամը 14:00-18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

среда, 25 августа 2010 г.

Իսպաներենի ակումբ

Նոր լեզու նոր մշակույթ
Ռոմանական լեզու`Իսպաներեն


Հետաքրքրված ես նոր լեզու սովորելով, լրացրու մեր շարքերը: Իսպաներեն. հանդիսանում է լավ ադապտացված և լայնորեն օգտագործվող ռոմանական լեզու (օգտագործվում է ԱՄՆ-յում, Իսպանիայում, Մեքսիկայում):
Առաջարկում ենք Իսպաներեն լեզվի դասընթացները յուրաքանչյուր շաբաթ երեքշաբթի օրերին ժամը 14-ից 16-ը: Եթե դուք հետաքրքրված եք այս հնարավորությամբ կամ եթե ուզում եք լավացնել Ձեր լեզվական հմտությունները, այցելեք ‘’Նոր Սերունդ’’ Երիտասարդական ՀԿ:

Մեր հասցեն` ք. Գյումրի, Եսայան 34/1, թիվ 15դպրոցի տարածք: Աշխատանքային ժամերն են` յուրաքանչյուր օր ժամը 14:00-18:00, բացի շաբաթ և կիրակի օրերից:

понедельник, 23 августа 2010 г.

Կարեկցանք և մարդասիրություն. քննարկում Շիրակի մարզի ԵՄԿԿ-ում

Օգոստոսի 19-ին Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնը հրավիրել էր քննարկում՝ նվիրված Հումանիտար օգնության միջազգային օրվան: Քննարկման հիմնական նպատակն էր երիտասարդների շրջանում բարձրացնել ՀՀ-ում հումանիտար օգնություն տրամադրող միջազգային և տեղական կազմակերպությունների մասին գիտելիքների մակարդակը։ Քննարկմանը ներկա էին մարզի երիտասարդական հիմնախնդիրներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչներ, Շիրակում գործող բարեգործական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, կամավորներ, ուսանողներ, երիտասարդներ: Միջոցառումը տեղեկատվական և ուսուցողական բնույթ ուներ։
Բարեգործական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ներկայացրին իրենց կազմակերպությունների առաքելությունը, նպատակները, ինչպես նաև այն միջազգային կազմակերպությունների տվյալները, որոնք տրամադրում են մարդասիրական օգնություն մարզում գործող բարեգործական ՀԿ-ներին: “Նոր սերունդ” ՀԿ-ի նախագահ, ընտանիքների աջակցության ծրագրի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը ներկայացրեց “Նոր սերունդ” ՀԿ-ի առաքելությունը, նպատակը և ընտանիքների աջակցության ծրագիրը: Ծրագիրը Շիրակի մարզի սոցիալապես անապահով ընտանիքներին ցուցաբերում է աջակցություն՝ բաժանելով հագուստ և հիգիենիկ փաթեթներ:
“Երաշխիք” քաղաքացիական հասարակության կենտրոնե ՀԿ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Արման Սահակյանը նույնպես ներկայացրեց իրենց ՀԿ-ի կատարած աշխատանքներն ընտանիքների աջակցության ծրագրում:
Քննարկմանը մասնակից երիտասարդները և ՀԿ-ների ներկայացուցիչները հավաստիացնում էին, որ մարզում կան շատ ընտանիքներ, որոնք գտնվում են սոցիալապես անապահով վիճակում և չունեն անգամ տանիք իրենց գլխին: Մասնակիցներն ընդգծեցին, որ դրա մեղավորը հաճախ ոչ թե պետությունն է, այլ հենց քաղաքացիները։ Հանդիպման վերջում ցուցադրվեց “Նոր սերունդ” ՀԿ-ում գրանցված սոցիալապես անապահով ընտանիքների մասին պատմող տեսաֆիլմ: Երիտասարդները պատրաստակամություն հայտնեցին իրենց ներդրումն ունենալ այդ ընտանիքների աջակցության գործում:

среда, 14 июля 2010 г.

четверг, 1 июля 2010 г.

Ընթացիկ միջոցառումներ`

•Օգոստոսի 6` Կոմիտասի 140 ամյակ:

•Օգոստոսի 12` Երիտասարդների միջազգային օր:

•Օգոստոսի 19` Հումանիտար օգնության համաշխարհային օրվան նվիրված միջոցառում:

•Օգոստոսի 23` Ստրկավաճառության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում:

•Օգոստոսի 29` Ատոմային փորձարկումների դեմ պայքարի միջազգային օր «Երիտասարդները ընդեմ ատոմային փորձարկումների» հանդիպում քննարկում:

•Սեպտեմբերի 21` ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառում:

•Սեպտեմբերի 21` Խաղաղության միջազգային օրվան նվիրված միջոցառում / քննարկում:

•Սեպտեմբերի 27` Տուրիզմի համշխարհային օր հանդիպում քննարկում:

понедельник, 7 июня 2010 г.

Հերթական օգնոթյունը Շիրակի մարզի անապահով ընտանիքներին

2010թ. Մայիս` երկրորդ ձեռք հագուստի տրամադրում Շիրակի մարզի թվով 92 սոցիալապես անապահով ընտանիքներին:

Ծրագրին աջակցունմ է IRD հայաստանյան գրասենյակի աջակցությամբ:

In frames of the FAP Project in May 2010 92 families got humanitarian help (clothes, linen, etc.). The help was provided to our NGO by the Armenian branch of IRD International Organization.

 
Designed and Bloggerized by Artush Rushanyan