вторник, 18 августа 2009 г.

Եվրոմիությունը երիտասարդի աչքերով


Եվրամիությունը և ես
Առաջին հայացքից խոստումնալից և գրավիչ մի անվանում` “Եվրամիություն”, շատերին է շահագրգռում և կանչում դեպի իրեն: Այսօր Եվրամիությունը դարձել է շատ ու շատ պետությունների և նրանցում ապրող ժողովրդի իղձ և բաղձալի երազանք: Եվրաինտեգրումը կարծես դարձել է յուրաքանչյուր ժողովրդավար պետության առաջնային նպատակ, ուստի ռազմավարական տարբեր պլաններ կազմելուց նրանք փորձում են երբեք չմոռանալ տվյալ կարևոր փաստը:

Սակայն ես ցանակնում եմ խոսել անհատի և Եվրամիության կապի մասին: Ինչ կտա ինձ Եվրամիությունը և ինչ կարող եմ շահել ես ինքս նրանից: Սրանք այն հարցերն են, որ յուրաքանչյուր երիտասարդ և ընդհանրապես յուրաքանչյուր անհատ պետք է ինքն իրեն հարցնի և փորձի գտնել դրանց պատասխանները:
Եվրամիություն, այսինքն` մեկ ընդհանուր տարածք, որտեղ գործում են միանման օրենքներ, կանոնակարգեր, ապրելաոճ: Մեկ ընհդհանուր տարածք, որտեղ գործում է նաև «4 ազատությունների սկզբունքը»` մարդկանց, կապիտալի, ապրանքների և ծառայությունների ազատ տեղաշարժ: Ուստիև, որպես հետևություն և ընդհանրացում բոլոր ասվածներին, կարելի է սահմանել հետևյալ կերպ` Եվրամիությունը դա մեկ ընդհանուր տարածք է, որտեղ մարդիկ ազատ են, գործում են ըստ օրենքի և կանոնակարգի, հարգում են մարդու իրավունքները և փորձում երբեք չոտնահարել դրանք, շարժվում են ժողովրդավարության սկզբունքով և ապրում առանց վախի:
Ես ինքս էլ ցանկանում եմ ապրել այնպիսի մի երկրում, որտեղ իմ իրավունքները պաշտպանված են, ապրում եմ ազատ և գործում օրենքին համաձայն: Լինելով հայ և ապրելով Հայաստանի Հանրապետությունում` ցանկանում եմ օրերից մի օր իմ հայրենիքն էլ տեսնել այդպիսին, որը հիմք կծառայի միգրացիոն հոսքերի քչացմանը և երկրի տնտեսական ու քաղաքական զարգացմանը:
Այսօր Եվրամիությունը երիտասարդության և քաղաքացիական հասարակության կայացման մի մեծ օղակ է: Նրանում ներգրավված անդամ երկրները շարժվում են ըստ միության օրենքների և դրանով իսկ հիմք դնում իրենց սեփական քաղաքակիրթ և ժամանակակից զարգացմանը` օրինակ ծառայելով մյուս երկրների համար:
Արման ՍԱՀԱԿՅԱՆ

воскресенье, 16 августа 2009 г.

2009 - Բնության գրկում / Having a rest in the nature


Ս/թ օգոստոսի 16-ին «Նոր Սերունդ» ՀԿ-ի աշխատակազմը և կամավորները նախագահ Ս.Գաբրիելյանի գլխավորությամբ ուղևորվեցին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղ շաբաթօրյա հանգիստը միասին վայելելու համար:

четверг, 13 августа 2009 г.

Ընտանիքների աջակցման ծրագիր - Family Assistants Program (FAP)

FAP ծրագրի շրջանակներում Գյումրու թվով 215 ընտանիքների տրամադրվեց հումանիտար օգնություն հագուստի և վերմակների տեսքով, որը ՀԿ-ին էր տրամադրել IRD միջազգային կազմակերպության Հայաստանյան մասնաճյուղը:
In frames of the FAP Project 215 families got humanitarian help (clothes, linen, etc.). The help was provided to our NGO by the Armenian branch of IRD International Organization.

среда, 5 августа 2009 г.

Անգլերեն լեզվի սեմինար դասընթաց`

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են խորացնել իրենց անգլերեն լեզվի գիտելիքները, կարող են դիմել "Նոր Սերունդ՚" մանկապատանեկան և երիտասարդական հասարակական կազմակերպություն կամ Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն:
Հետաքրքրե՞ց.
մասնակցության համար դիմումի հայտաձևը կարող եք ստանալ ՙՆոր Սերունդ՚ մանկապատանեկան և երիտասարդական հասարակական կազմակերպու¬թյունից կամ Շիրակի մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնից ամեն օր, ժամը 10:30 – 16:00 /բացի շաբաթ և կիրակի օրերից/: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հասցեում`
Հայաստան 3101, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Գ. Նժդեհի 223/051:
Հեռ +312 30130

E-mail: newgenerationngo@gmail.comԱյս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է Javascript-ին հնարավորություն տալ դիտելու համար :Դասընթացներն անվճար են:

суббота, 15 ноября 2008 г.

Կամավորություն և համայնքային ծառայություն-2008-Community Service and Volunteerism

2008թ. հոկտեմբեր-նոյեմբեր` իրականացվել է "Կամավորություն և համայնքային ծառայություն" ծրագիրը:
ԱՄՆ Դեսպանատան Հասարակայնության Հետ կապերի բաժնի ֆինանսավորմամաբ:
2008 October-December “Community Service and Volunteerism” (CSV) project will be implemented, by the financial help of USA Embassy Public Affairs Section.

суббота, 1 ноября 2008 г.

«Երիտասարդություն և ոչ ֆորմալ կրթություն» - "Youth and non formal education"

2008թ. հոկտեմբեր - դեկտեմբեր` իրականացվել է «Երիտասարդություն և ոչ ֆորմալ կրթություն» ծարգիրը:
ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսավորմամբ:
2008, from September 24, “Youth and non formal education” project is implementing by the financial help of RA Ministry of Sport and Youth.

вторник, 1 апреля 2008 г.

Տղաները դառնում են առաջնորդ» ամառային դպրոց-2008-“Boys Reaching Out” (BRO) boys leadership camp

2008թ. ապրիլ-օգոստոս` իրականացվել է «Տղաները դառնում են առաջնորդ» ամառային դպրոց 2008 ծրագիրը:
ԱՄՆ Դեսպանատան Հասարակայնության Հետ կապերի բաժնի ֆինանսավորմամաբ, ԱՄՆ Խաղաղության Կորպուսի կամավորների աջակցությամբ:
April-August 2008: Boys Reaching Out (BRO) Summer School will be implemented, with the financial assistance of the USA Embassy Public Affairs Section and by the contribution of USA Peace Corps volunteers (Grant S-AM 100-08-GR-210).

 
Designed and Bloggerized by Artush Rushanyan